Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Ո՞Ւմ է պետք գլխացավանքը

Վարդգես ՕՎՅԱՆ. Ո՞Ւմ է պետք գլխացավանքը
10.12.2013 | 13:18

Մեր ազգը քաղցր երազներ, հեքիաթներ սիրող ազգ է: Դա շատ հեշտ ու անվտանգ է, քան, ասենք, դառն իրականությունն ու ճշմարտությունն իմանալը: Ո՞ւմ է պետք այդ գլխացավանքը: Եթե հասու ես ճշմարտությանը, տեսնում ես ռեալ իրականությունը, պետք մի բան անես, քեզ վտանգելով՝ փորձես փոխել այն: Չէ՜ մի: Ափսոս չէ՞ հեքիաթը. քո հողը, քո երկիրը, քո արժանապատվությունն ու իրավունքները գրոշներով ծախում ես, ոտդ ոտիդ գցած սպասում, որ ինչ-որ մեկը պայքարելու է քո ազատության, քո ողորմելի գոյության ու արժանապատվության համար, կամ Հյուսիսից ու մի այլ ջհանդամից մի ուրիշն էլ քեզ առնելու է իր թևի տակ, որպեսզի «21-րդ դարը քոնը լինի»:

Դիտվել է՝ 3237

Մեկնաբանություններ